HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրթիռակոծվել է Վինիցայի կենտրոնը. զոհվել է առնվազն 20 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են

Առնվազն 20 մարդ է զոհվել և ևս 25-ը վիրավորվել Ուկրաինայի կենտրոնական հատվածում գտնվող Վինիցա քաղաքի հրթիռակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակի պետական ծառայությունը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոյի փոխանցմամբ՝ զոհերի թվում կա երեխա։

Ուկրաինայի ոստիկանության տվյալներով՝ ռուսական երեք հրթիռ ընկել է գրասենյակային տարածքներ ունեցող շենքի վրա։ Բացի այդ, հրթիռային հարվածներից տուժել են Սպաների տունն ու մոտակայքում գտնվող բնակելի տները։ Նշվում է, որ հարվածից տուժել է նաև հիվանդանոցը։ «Страна.ua»-ը գրում է, որ հարվածը հասցվել է այն շրջանին, որտեղ գտնվում են Սպաների տունը, «Юбилейный» կենցաղի տունը և Ուկրաինայի ռազմաօդային ուժերին նվիրված հուշարձանը։

Վինիցայի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորզովը հայտնել է, որ Վինիցայի մարզի երկնքում ՀՕՊ համակարգերի կողմից խոցվել է ևս չորս հրթիռ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վինիցայում տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։ «Ամեն օր Ռուսաստանը ոչնչացնում է խաղաղ բնակչությանը, սպանում ուկրաինական երեխաներին, հրթիռներն ուղղում քաղաքացիական օբյեկտներին։ Որտեղ չկա որևէ զինվորական։ Ի՞նչ է դա, եթե ոչ բաց ահաբեկչական գործողություն»,- հայտարարել է Զելենսկին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկանաբանել տեղի ունեցածը։

Թարմացված՝ Զոհերի թիվը 12-ից հասել է 20-ի։

Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter