«Վոլֆեն գրուպ» ՍՊԸ-ի նկատմամբ կասեցումը վերացվել է
2022 թվականի հունիս ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից մանրախճի արտադրությամբ զբաղվող «Վոլֆեն գրուպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելու համար, կայացվել էր խճի կոտորակիչի գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշում։
ԲԸՏՄ տեղեկացնում է, որ խախտումը վերացնելու նպատակով տրված հանձնարարականով սահմանված ժամկետում Ընկերությունը ստացել է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների թույլտվություն՝ վերացնելով արձանագրված խախտումները։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Ընկերության նկատմամբ գործողության կասեցումը վերացվել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել