
Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Գեներալ-մայոր Ասրյանը 2021թ․ մայիսի 21-ին նշանակվել էր գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի - գլխավոր շտաբի պետ տեղակալի պաշտոնում, իսկ նույն թվականի սեպտեմբերի 27-ին ազատվել էր այդ պաշտոնից։
Հիշեցնենք, որ գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր էր 2022 թվականի փետրվարի 24-ից, երբ այդ պաշտոնից ազատվել էր Արտակ Դավթյանը։ Շտաբի պետի պարտականությունները կատարում էր ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել