HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լատվիան 2023 թվականից արգելելու է ռուսական գազի մատակարարումները

Լատվիայի սեյմը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Էներգետիկայի մասին» օրենքում իրականացվող օրենսդրական փոփոխությունները, որով 2023 թվականի հունվարի 1-ից կարգելվի Ռուսաստանից բնական գազի մատակարարումները։ Այդ մասին նշվում է Լատվիայի սեյմի տարածած հաղորդագրության մեջ։

Փաստաթուղթը նաև ենթադրում է երկրում գազի ռազմավարական պաշարների ստեղծում։ Դրանք պետք է կուտակվեն Ինչուկալնսի ստորջրյա գազապահեստարանում ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 31-ը, որպեսզի նույն տարվա հոկտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը ապահովվի բնակչության պահանջարկը։

Լատվիայի կառավարությունը նախաձեռնել էր ռուսական գազից հրաժարումը՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման։

Ապրիլի 1-ից Ռուսաստանի իշխանությունները պահանջել էին, որ «ոչ բարեկամական երկրները», որոնց շարքին ռուսական իշխանությունները դասում են Եվրամիության բոլոր պետություններին, ռուսական գազի համար վճարումներն անեն ռուսական ռուբլով, հակառակ պարագայում գազի արտահանումը կդադարեցվի։ Լեհաստանը, Բուլղարիան, Ֆինլանդիան և Նիդերլանդներն արդեն իսկ հրաժարվել են Մոսկվայի այդ պայմաններից։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter