HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը տուգանել է Սևանի համայնքապետին 2 մլն դրամով

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ուսումնասիրություններ է կատարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևանի մասնաճյուղի տարածքում։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ»-ի տարածքում գործող «Փարվանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ քաղաքացի ԳԳևորգյանի կողմից կառուցվել է ինքնակամ երկաթյա կոնստրուկտորներով տաղավար։

«Իրավախախտման հայտնաբերման մասին Տեսչական մարմնի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ծանուցվել է համայնքի տարածքում ինքնակամ շինարարական աշխատանքների մասին, որին ի պատասխան ստացվել է գրություն, որ վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ ձեռնակվել են համապատասխան միջոցներ, ինչի արդյունքում Գ Գևորգյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով։

Որոշ ժամանակ անց կազմակերպված կրկնակի ստուգումների արդյունքում Տեսչական մարմինը պարզել է, որ ինքնակամ շինարարական աշխատանքների հետևանքները ոչ միայն չեն վերացվել, այլև աշխատանքները շարունակվում են, ինչի մասին կրկնակի գրությամբ զգուշացվել է Սևանի համայնքապետը, սական ոչ մի պատասխան գրություն չի ստացվել։

ՔՏՀԱ տեսչական մարմինը՝ ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15717-րդ հոդվածով՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի նկատմամբ՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման մասին որոշում չկայացնելու կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման մասին որոշման կատարումը չապահովելու համար նշանակել է վարչական տույժ՝ տուգանք՝  2000.000 դրամ գումարի չափով:

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի ՔՏՀԱ տեսչական մարմինը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին՝ ինքնակամ շինության ապամոնտաժման և տարածքը նախկին տեսքին վերադարձնելու վերաբերյալ պարտադիր կատարման ցուցում է տրվել։

Հայտնում ենք, որ համայնքի ղեկավարի կողմից իրեն վերապահված լիազորությունների սահմանում ինքնակամ կառույցի հետևանքները չվերացնելու դեպքում՝ Տեսչական մարմնի կողմից փաստը կդիտարակվի որպես անգործություն և համապատասխան հաղորդում կներկայացվի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter