HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանում մահացել է

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանում մահացել է: Նրա գործով այսօր առաջին դատական նիստն էր նշանակված: Պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացնում, երբ Գրիգորյանը հանկարծակի կորցրեց գիտակցությունը: Դատարան հրավիրվեցին շտապօգնության բժիշկներ, սակայն քիչ անց պարզվեց, որ Գրիգորյանը մահացել է:

Սովորաբար դատարան տանելուց առաջ Քրեակատարողական հիմնարկում կալանավորների առողջական վիճակը ստուգում են, եթե նրանք ի վիճակի չեն լինում տեղափոխման, բժիշկը նման եզրակացություն է տալիս:  «Քրեակատարողական  բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից, սակայն, հրաժարավեցին հայտնել, թե Գրիգորյանն ի՞նչ առողջական վիճակով է տեղափոխվել դատարան՝ հղում կատարելով բժշկական գաղտնիքին ու առաջարկելով գրավոր դիմել:

Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանգամանքը, որ Գրիգորյանը առողջական խնդիրներ ուներ, հայտնի էր բոլորին, սակայն պաշտպանի համար անսպասելի էր տեղի ունեցածը, քանի որ մինչ գիտակցությունը կորցնելը, Գրիգորյանն առերևույթ նորմալ վիճակում է եղել:

Նշենք, որ Գրիգորյանին մեղադրում էին Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար: Այս քրեական գործի համար հիմք էր հանդիսացել Գրիգորյանի հարցազրույցներից մեկի ժամանակ Շիրակի բնակիչների մասին արված արտահայտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter