HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Մայակ թաղամասում 20-ամյա երիտասարդը երկու տղամարդու է դանակահարել

Հուլիսի 14-ի գիշերը՝ ժամը 2։00-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ «թիկունքի գոտկային շրջանի, որովայնի և գլխի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր բացատրություն տալու: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

«Նոր Նորքի բաժնում ժամեր անց ստացվեց հերթական ահազանգը՝ կրկին նույն բժշկական կենտրոնից։ Այս անգամ «ծոծրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 40-ամյա մի տղամարդ։

Պարզվել է, որ հուլիսի 14-ի գիշերը՝ ժամը 1.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Մայակ թաղամասի 42/3 հասցեի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց մասնակցությամբ։ Այդ ընթացքում մասնակիցներից 20-ամյա երիտասարդը, որը Երևանի բնակիչ է, դանակով խփել էր հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց։ Նա հայտնաբերվել ու ձերբակալվել է։

Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կաթուցիչներ, հերոինի, մեթամֆետամինի, մարիխուանայի նմանվող զանգվածներ և այլն: Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին:

Հանցագործության գործիք դանակը ևս հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter