HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգիշտի Քյարամյանն ընդունել է Արցախի քննչական կոմիտեի պատվիրակությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայաստանի և Արցախի քննչական կոմիտեների պաշտոնատար անձանց մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Կողմերի միջև մտքերի փոխանակության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառման վերաբերյալ մի շարք հարցերի, որոնք առնչվում են մինչդատական վարույթի ընթացքին, ինչպես նաև նախանշվել են Արցախի Հանրապետությունում քրեական և քրեադատավարական նոր օրենսգրքերի նախագծերի մշակմանը վերաբերող որոշ ընթացակարգային մոտեցումներ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը պատրաստակամություն է հայտնել Արցախի գործընկերներին ցուցաբերել շարունակական աջակցություն ինչպես նոր օրենսդրական կարգավորումների, այնպես էլ՝ կազմակերպական ու համատեղ ծրագրերի իրագործման հարցերով՝ բարձր գնահատելով նմանատիպ ձևաչափերով հանդիպումների արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի փաստի առթիվ հարուցված քրեական գործերով համագործակցության արդյունավետությունը:

Հանդիպման շրջանակներում կարևորվել է երկու կառույցների շարունակական և արդյունավետ համագործակցությունը հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ասպարեզում, ինչպես նաև՝ աշխատանքային այլ ուղղություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter