HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Թբիլիսիում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան գրառում է արել Թբիլիսիում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ առաջին հանդիպման վերաբերյալ։

Բլինքենը, մասնավորապես, նշել է, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, հանդիպելով Թբիլիսիում, «դրական քայլ են արել»։

«Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանն այսօր դրական քայլ են արել՝ հանդիպելով Թբիլիսիում։ Ուղիղ երկխոսությունը ամենահուսալի միջոցն է Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների լուծման համար»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ վրացական կողմի միջնորդությամբ։ ՀՀ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Բացի այդ, ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter