HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` յուրացման և հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ' ՍՊ ընկերության տնօրենի կողմից յուրացում կատարելու և հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ:

ՀՀ դատախազության տեղեկացմամբ` նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էրկագա Աստղ» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Պետրոսյանը պետական գնման' ՄԲԱՇՁԲ-07/325 պայմանագրով 2009թ. դեկտեմբերի 29-ից միչև 2010թ. ապրիլի 1-ը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Վարդենիս քաղաքի նստավայրի շենքի վերակառուցման աշխատանքները չի կատարել:

Այդ նպատակի համար պետական բյուջեից որպես կանխավճար ստացած 39 165,7 հազար դրամ գումարը, որը փոխհատուցել է «Գրիար-Ինշուրանս» ապահովագրական ՓԲ ընկերությունը, տնօրինել է իր հայեցողությամբ, օգտագործել իր անձնական կարիքների համար' յուրացման եղանակով դիտավորությամբ հափշտակելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումարը:

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ վերոհիշյալ ՍՊ ընկերության տնօրենը նշված պետական գնման պայմանագրով 2009թ. սեպտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 25-ը կատարված և կատարողական ակտերում արտացոլված 83 079.334 հազար դրամ գումարի աշխատանքերի վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի տարածքային հարկային տեսչությանը ներկայացրած հաշվարկներում ԱԱՀ-ի հարկման հիմք հանդիսացող տվյալներ չներառելու, շրջանառությունը թաքցնելու միջոցով, խուսափել է 33 231 600 դրամի առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter