Ուկրաինայում պատերազմի 144-րդ օրը (ցերեկային ամփոփում)
Ուկրաինայում պատերազմի 144-րդ օրվա ցերեկային ամփոփումը վերջին ժամերի գլխավոր նորություններով.
Հունաստանի հյուսիսում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել
«Անտոնով» բեռնատար ինքնաթիռը, որը պատկանում էր ուկրաինական «Меридиан» ավիաընկերությանը, կործանվել է հուլիսի 16-ի երեկոյան Հունաստանի հյուսիսում գտնվող Կավալա քաղաքից ոչ շատ հեռու։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։
Ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Սերբիայից դեպի Հորդանան։ Վթարից ոչ շատ առաջ օդաչուն տեղական ավիակարգավարներին հայտնել է ինքնաթիռի շարժիչներից մեկի հետ կապված խնդիրների մասին և խնդրել արտակարգ վայրէջք կատարել։
Ինչպես պնդում են հունական լրատվամիջոցները, ինքնաթիռում եղել է 8 մարդ։ Ինքնաթիռը տեղափոխում էր 12 տոննա «վտանգավոր նյութ», հիմնականում պայթուցիկ սարքավորումներ։ Ականատեսների վկայությամբ՝ վթարից հետո երկու ժամվա ընթացքում նրանք պայթյունների ձայներ են լսել։
Գիշերը հրթիռակոծվել է Նիկոլաև քաղաքը
Հուլիսի 17-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Նիկոլաև քաղաքը։ Այդ մասին հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։
Նրա փոխանցմամբ՝ հրդեհներ են գրանցվել արդյունաբերական երկու ձեռնարկություններում։ Հնարավոր զոհերի կամ տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին
- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մարտավարական դադարի դադարեցման մասին։ Այն դժվար թե հանգեցնի Ուկրաինայի ողջ տարածքում ցամաքային հարձակումների զանգվածային մեծացման, բայց, ամենայն հավանականությամբ, կբնորոշվի սահմանափակ ցամաքային հարձակումների շարունակմամբ, որոնք կենտրոնացած են Սլավյանսկ-Սևերսկ-Բախմուտ ուղղությամբ։
- Կրեմլը, հավանաբար, ռուսական զորքերին հրամայել է վերահսկողության տակ վերցնել Խարկովի ողջ մարզը, չնայած այս պայմաններում Ռուսաստանի հաջողության ցածր հավանականությանը։
- Ռուսական զորքերը սահմանափակ ցամաքային հարձակումներ են իրականացրել Սևերսկի ու Բախմուտի ուղղությամբ, ինչպես նաև ռմբակոծել են Ուկրաինայի արևելքում գտնվող ուկրաինական ուժերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին։
- Ռուսական օկուպացիոն ուժերը, հավանաբար, արձագանքում են ուկրաինացի պարտիզանների գործողությունների ենթադրյալ սպառնալիքին՝ ուժեղացնելով օկուպացիոն տարածքներում վարչական ռեժիմներին։
Պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է Ղրիմում Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավարը
Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն փաստաթղթավորել է ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ կասկածյալի համագործակցության փաստերը։ Հաղորդվում է, որ ձերբակալվածը Մոսկվային է տրամադրել Ուկրաինայի դեմ հետախուզական տեղեկատվություն, այդ թվում՝ պետական գաղտնիք հանդիսացող։
Կուլինիչն իր պաշտոնից հեռացվել էր 2022 թվականի մարտին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից հետո։
Բրիտանական հետախուզությունը Ուկրաինայում պատերազմական իրավիճակի մասին
- Ռուսաստանն ամրապնդում է իր պաշտպանական դիրքերը Ուկրաինայի հարավի բռնազավթված տարածքներում։ Դա ներառում է Մարիուպոլի և Զապորոժյեի միջև, ինչպես նաև Խերսոնում, կենդանի ուժի, տեխնիկայի և պաշտպանության միջոցների տեղաշարժը։ Մելիտոպոլում ռուսական ուժերը նաև ուժեղացնում են անվտանգության միջոցները։
- Ուկրաինական ուժերն արդեն ավելի քան մեկ ամիս Խերսոնի մարզում ճնշում են գործադրում ռուսական պաշտպանական գծերի վրա, իսկ Զելենսկու և փոխվարչապետի քաղաքական վերջին հայտարարությունները, որոնցով զգուշացվում է առաջիկա հարձակողական գործողությունների մասին, ուղղված են այդ շրջաններից ռուսական ուժերի դուրսմղմանը։
- Ռուսաստանի պաշտպանական գործողությունները, հավանաբար, հանդիսանում են պատասխան ուկրաինական սպասվող հարձակմանը:
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 17 July 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) July 17, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/PpcuXmEzpX
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/7MQE7lJlqH
Գերմանիայի գազապահեստարանները լցված են 65 %-ով, սակայն դա բավարար չէ, որ անցկացնեն ձմեռն առանց ռուսական գազի մատակարարումների։
Այդ մասին Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում հայտարարել է Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլերը։
Ընդ որում, նա կոչ է արել խուճապի չմատնվել։ Պաշտոնյայի խոսքով՝ երկիրն ամբողջությամբ առանց վառելիքի չի մնա, և նույնիսկ, եթե Ռուսաստանը փակի գազը, Գերմանիան այն կմատակարարի Նորվեգիայից, Նիդերլանդներից և Բելգիայից։
Լուսանկարը՝ Evgeniy Maloletka / AP / Scanpix / LETA
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել