HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսպանիայում և Պորտուգալիայում անոմալ շոգի պատճառով զոհվել է մոտ 600 մարդ

Իսպանիայում գրեթե մեկ շաբաթ շարունակվող շոգի պատճառով զոհվել է 360 մարդ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կառլոս III-ի անվան առողջապահության պետական ինստիտուտի տվյալներին։

Իսպանիայում օդի ջերմաստիճանը հասնում է 45,7 աստիճանի։ Հարևան Պորտուգալիայում մի քանի օրվա ընթացքում ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի։ Պորտուգալիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 7-13-ը անոմալ շոգի պատճառով զոհվել է 238 մարդ, որոնց մեծ մասը տարեցներ։

Պորտուգալիայում, Իսպանիայում, ինչպես նաև Ֆրանսիայում առաջացել են անտառային հրդեհներ, որոնց պատճառով հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները։ Իսպանական Մալագա մարզում տարհանվել է ավելի քան 3000 մարդ։ Ֆրանսիայում էլ Ժիրոնդա շրջանից տարհանվել է 12 200-ը, որտեղ վերջին մեկ օրվա ընթացքում անտառային հրդեհների տարածքն աճել է ¼-ով՝ մինչև 10 000 հեկտար։

Մեծ Բրիտանիայում էլ հուլիսի 15-ին կանխատեսվող տապի պատճառով առաջին անգամ բնակչության համար հայտարարել են վտանգի առավելագույն կարմիր մակարդակ։ BBC News-ի փոխանցմամբ՝ օդերևութաբանները կանխատեսում են, որ հուլիսի 18-ին և 19-ին այն շրջանում, որտեղ մտնում են Լոնդոնը, Մանչեսթերը և Յորքը, ջերմաստիճանը կհասնի մինչև 40 աստիճանի։

Լուսանկարը՝ Ismael Herrero/EPA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter