HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինի օգնականը պատմել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ազատվել SWIFT համակարգից

Ռուսաստանի նախագահի տնտեսական հարցերով օգնական Մաքսիմ Օրեշկինը հայտարարել է, որ ռուսական իշխանություններն աշխատում են այն ուղղությամբ, որ հրաժարվեն SWIFT ֆինանսական փոխանցման միջազգային համակարգից։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։

«SWIFT-ի մասով ամեն ինչ պարզ է. մենք անելու ենք այնպես, որ դրա անհրաժեշտություն չի լինի։ Արդեն ես այդ մասին ասել եմ, որ իրականում գլխավորը հիմա դրված խնդիրն է… Մենք հիմա կենտրոնացած ենք նրա վրա, որ մաքսիմալ հարմարավետ դարձնենք արտաքին տնտեսական գործունեությունը»,- ասել է Օրեշկինը՝ հանդես գալով համաժողովներից մեկում։

Ռուսաստանի նախագահի օգնականը նշել է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի իշխանությունները կհանդիպեն Թուրքիայից գործընկերների հետ, որպեսզի քննարկեն «վճարման կարգավորումների իրականացումը»։ Օրեշկինը հավելել է, որ Չինաստանից գործընկերների հետ էլ քննարկվում են «ներդրումային մյուս գաղափարները, որոնք կարող են կտրուկ փոխել իրավիճակը»։

2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո SWIFT-ից անջատվել են ռուսական մի քանի բանկեր, այդ թվում Сбербанк-ը, ВТБ-ն, Россельхозбанк-ը, «Открытие»-ն և «Россия»-ն։

Հուլիսին «Тинькофф» բանկը դադարեցրել էր բոլոր արժույթներով SWIFT ելքային փոխանցումների իրականացումը, «Газпромбанк»-ը բարձրացրել էր նման փոխանցումների միջնորդավճարը, իսկ «Райффайзенбанк»-ը միևնույն ժամանակ զգուշացրել էր, որ այդպիսի փոխանցումները կարող են երկար մշակվել։

2014 թվականից Ռուսաստանում ներքին փոխանցումների համար գործարկվել է Ռուսաստանի բանկի ֆինանսական փոխանցումների համակարգը։ Այն ստեղծվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի արևելքում պատերազմի և Ղրիմի բռնազավթման պատճառով խոսակցություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանը հնարավոր է անջատվի SWIFT-ից։

Լուսանկարը՝ REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter