Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
Հուլիսի 17-ին, ժամը 15։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացին մոտորանավակով ափից հեռացել է մոտ 300 մետր և չի կարողանում վերադառնալ ափ։
Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացի Վ․ Պ․-ին (ծնված 1990 թ․) և մոտորանավակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել