HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

Հուլիսի 17-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի մոտակայքում ավտոմեքեան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «VAZ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Ա,. ծնված 1956 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter