HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահի ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Դարերի պատմություն ունեցող մեր երկրների միջև հարաբերությունները վերջին երեք տասնամյակներին շարունակաբար զարգանում են՝ խարսխվելով ամուր բարիդրացիական կապերի, սերտ քաղաքական երկխոսության, ինչպես նաև առևտրատնտեսական և կրթամշակութային համագործակցության վրա:

Անչափ տպավորված եմ Վրաստան կատարած առաջին պաշտոնական այցիս ընթացքում մեր ջերմ հանդիպմամբ և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակմամբ:

Համոզված եմ, որ այս հոբելյանը փոխշահավետ համագործակցության առավել խորացման և ընդլայնման նոր խթան կհանդիսանա՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter