ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա զոհ
Հուլիսի 18-ին՝ ժամը 00:41-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1988 թ.) և «LAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1982 թ). վերջինիս վարորդը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել