Գետաշենում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործում
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, բնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։
Ավազի ապօրինի արդյունահանման տարածքում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել