HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միքայել Հայրապետյանը հրաժարվել է Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնից

Պահպանողական կուսակցության (ՊԿ) նախագահ Միքայել Հայրապետյանը հրաժարական է ներկայացրել կուսակցության նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտնում է կուսակցության քարտուղար,նախագահի ժ/պ Թաթուլ Մկրտչյանը։

«ՊԿ նոր նախագահի ընտրությունը կկազմակերպվի արտահերթ համագումարում, որտեղ նաև հաշվետու զեկույցով հանգամանալից անդրադարձ կկատարվի նախկին նախագահի  գործունեությանը։

ՊԿ-ն հայտարարում է, որ վերահաստատում է իր նվիրվածությունը պահպանողական սկզբունքներին և արժեքներին, անկախությանն ու ժողովրդավարությանը, ջանք է գործադրելու կուսակցության հեղինակությունը բարձրացնելու, գործուն անդամներով համալրվելու, ազգայնական և ժողովրդավարական ուժերի հետ գործակցության, համապետական և ՏԻՄ ընտրություններում հաջողության հասնելու ուղղությամբ»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter