HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ժոզեպ Բորելը գրառում է արել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Թբիլիսիում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպման վերաբերյալ։

Welcome the meeting between @AraratMirzoyan and @bayramov_jeyhun in Tbilisi. Important step towards the comprehensive solution. EU is fully engaged in support of peaceful, secure and prosperous South Caucasus. Normalisation/Reconciliation can be achieved only in direct dialogue.

— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) July 18, 2022

«Թբիլիսիում հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև հանդիսանում է կարևոր քայլ համապարփակ կարգավորման ճանապարհին»,- նշվում է Ժոզեպ Բորելի գրառման մեջ։ 

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ կարգավորմանը, հաշտեցմանը կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության ճանապարհով։

«Եվրոպական միությունը հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանը և բարգավաճմանն աջակցելուն»,- ընդգծել է Բորելը։

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն իրենց աջակցությունն էին հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ վրացական կողմի միջնորդությամբ։ ՀՀ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։

Լուսանկարը՝ Xinhua / Alamy Stock Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter