HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղազախստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետի հետ

ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան քաղաքական երկխոսության հետագա խթանման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ու մշակութային նախագծերին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համատեղ միջոցառումները ցանկին։

Մտքեր են փոխանակվել առանձին հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter