HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի նախագահի հետ

ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ։

Արարատ Միրզոյանը և Էլժբետա Վիտեկը գոհունակությամբ են նշել երկու ժողովուրդների միջև պատմական ընդհանրությունների վրա հիմնված Հայաստանի և Լեհաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան։

Կողմերը մեծապես կարևորել են օրենսդիր մարմինների միջև ձևավորված սերտ գործընկերային կապերն ու արդյունավետ համագործակցությունը՝ այս առումով ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերակատարությունը, բարձր մակարդակի փոխայցելությունների և խորհրդարանականների միջև կանոնավոր շփումների շարունակականությունը։

Զրուցակիցները անդրադարձել են նաև հայ-լեհական տնտեսական համագործակցության հեռանկարներին։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատմանը միտված գործընթացների առաջմղման ուղղությամբ:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել նաև 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter