HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին: Հանդիպմանը մասնակցել են «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի փոխտնօրեն Մաթիաս Հեսպեն և հիմնադրամի Երևանյան գրասենյակի ղեկավար Լիաննա Մարուքյանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Շտեֆան Մալերիուսին նշանակման կապակցությամբ և բեղմնավոր համագործակցություն մաղթել: Հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախագահին ընդունելության համար և վստահեցրել են, որ ինչպես և նախկինում շարունակելու են սերտ համագործակցությունը հայաստանյան հասարակական սեկտորի և պետական մարմինների հետ:

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ու անվտանգային միջավայրի կայունացմանը միտված ջանքերը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել այս գործընթացներին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոռուպցիայի կանխարգելման քաղաքականության, գիտակրթական և հասարակական տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների և նախաձեռնությունների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter