HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին. զեկույց

2022թ․ հուլիսի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հրապարակեց «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022թ․ զեկույցը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը տեղ է գրավում երկրորդ խմբի երկրների շարքում, ինչը մատնանշում է նախորդ հաշվետու ժամանակահատվածների համեմատ թրաֆիքինգի վերացմանն ուղղված կառավարության ջանքերի ընդհանուր մեծացումը։ Այս ջանքերը ներառում են ավելի մեծ թվով քրեական հետապնդումներ թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ և ավելի շատ զոհերի նույնացում։ 2014թ․ ի վեր առաջին անգամ դատարանի կողմից աշխատանքային թրաֆիքինգի գործով դատապարտում է եղել։ Կառավարությունն ընդունել է դիտազննման ցուցիչներ սոցիալական աշխատողների համար և կատարել է փոփոխություններ ընթացակարգերում` միօրինականացնելու տվյալների հավաքագրումն ու տեղեկությունների փոխանցումը, և ապահովել է համակողմանի վերապատրաստում այդ հարցերով զբաղվող անձնակազմի համար։

Զեկույցը նաև նշում է, որ Հայաստանն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, և առաջ է քաշում ապագա բարելավումների մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ զոհերի նույնացման ու աշխատանքային թրաֆիքինգի ասպարեզներում։

Միացյալ Նահանգները հանձնառու է գործակցել Հայաստանի հետ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։

Զեկույցը կարող եք ընթերցել այստեղ:

Լուսանկարը՝ theodysseyonline.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter