HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սիրիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ

Սիրիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Այդ մասին հայտնել է տեղական SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի արտաքին գործերի նախարարության իր աղբյուրին։

«Սիրիան փոխադարձության սկզբունքով որոշել է խզել դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ ի պատասխան Ուկրաինայի կառավարության որոշման»,- նշվում է պարբերականի հայտարարության մեջ։

Սիրիայի ԱԳՆ աղբյուրը նշում է, որ ուկրաինական կառավարությունը Սիրիայի հետ հարաբերությունները փաստացի խզել է 2018 թվականից, երբ հրաժարվել էր երկարաձգել սիրիացի դիվանագետների վիզաները։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ Սիրիան Կիևում իր դեսպանության աշխատանքը ստիպված եղավ կանգնեցնել «թշնամական վերաբերմունքի պատճառով»։

Ուկրաինան իր դեսպանությունը Սիրիայում փակել էր էլ ավելի վաղ՝ 2016 թվականին՝ ի պատասխան այդ երկրի նախագահ Բաշար Ասադի գործողությունների։

Հունիսի վերջին Ուկրաինան որոշել էր խզել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ այն պատճառով, որ Դամասկոսը պաշտոնապես ճանաչել էր Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անկախությունը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն նշում էր, որ սիրիական ռեժիմը դա արել է «Կրեմլի իր հոգաբարձուների պատվերով»։

Կիևը Դամասկոսի գործողությունները որակել էր որպես Ուկրաինայի նկատմամբ ոչ բարեկամական գործողություն, նրա ինքնավարության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն, ինչպես նաև օրենքների ու միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Ուկրաինան նաև հայտարարել էր Սիրիայի նկատմամբ առևտրային ու սիրիական ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին։

Լուսանկարում՝ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը/East News / Zhang Naijie

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter