Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության ընտրված նախագահ Գուստավո Ֆրանսիսկո Պեդրո Ուռեգոյին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Վստահ եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ կհասնենք համագործակցության նոր մակարդակի՝ հանուն մեր բարեկամ պետությունների բարօրության և բարգավաճման:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել