HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Քիմիայի միջազգային օլիմպիադայից

Չինաստանում հուլիսի 10-18-ը տեղի ունեցած Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմի 4 մասնակիցները ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ: Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։

Հայաստանի աշակերտական թիմի անդամ, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը նվաճել է արծաթե մեդալ:

12-րդ դասարանի աշակերտներ Հայկ Աղեկյանը («Հերացի» ավագ դպրոց), Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան) և Տիգրան Հարությունյանը (Արագածոտնի մարզ, Նորաշենի միջնակարգ դպրոց) ստացել են բրոնզե մեդալներ։ Թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Երևանի պետական բժշկական համալսարան) և Արմեն Գալստյանը (Երևանի պետական համալսարան): 

Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են 84 երկրների 326 աշակերտներ, գիտելիքի ստուգումն անցկացվել է առցանց ձևաչափով` մեկ (տեսական) փուլով, առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը։ 

Քիմիայի 53-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմը նվաճել էր 3 բրոնզե մեդալ։

Մեկնաբանություններ (1)

Armen Poghosyan
Այ արձաններ կանգնեցնելու փոխարեն սեց երեխաներին և ևս այլ 100-ին ուղղարկեք արտասահման ուսում շարունակելու: Հետններն էլ պայմանագիր կնքեք՝ պարտավորացնելով վերադառնալ և առնվազն 10 տարի աշխատելու Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter