HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հայաստանի հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր՝ ըստ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումների։

Խորհուրդ է տրվում  ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  Երեկոյան ժամերին սպասվում է  քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր և հուլիսի 22-26-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ը կնվազի 5-7 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter