HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քուշկյանը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը

Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների պատվիրակությունը` Ռոլանդո Կամաչոյի գլխավորությամբ:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր հանդիպել է պատվիրակության անդամներին:

Ողջունելով ներկաներին` նախարարը կարևորել է ուռուցքաբանության ոլորտում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որը կնպաստի ծառայության բարելավմանն ու զարգացմանը:

Հյուրերը ներկայացրել են իրենց ծրագիրը և նշել, որ նախատեսում են այցելել Երևանի և մարզային այն բուժհաստատությունները, որտեղ իրականացվում են օնկոլոգիական ծառայություններ:

Նախարար Քուշկյանն առաջարկել է բուժհաստատություններում առկա վիճակն ուսումնասիրելուց հետո համատեղ մշակել հստակ գործողությունների ծրագիր ոլորտը զարգացնելու համար` սկսած հայտնաբերումից և ախտորոշումից, վերջացրած վիրահատական միջոցառումերով և բուժումով` ներառելով պալիատիվ խնամքը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել բանակցելու, կարծիքներ փոխանակելու համագործակցության ծրագիր մշակելու համար:

Նշենք, որ փորձագետների հայաստանյան այցը եզրափակվելու է առողջապահության նախարարի հետ կրկին հանդիպումով, որի ժամանակ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց գնահատականը մեր երկրի ուռուցքաբանության ոլորտի առնչությամբ:

ՀՀ ԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter