HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 բնակավայրերում կկառուցվեն մոդուլային կրթահամալիրներ և դպրոցներ

Կառավարության որոշմամբ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական ուսումնական հաստատությունների մոդուլային շենքերի կառուցման ծրագրով ՀՀ բոլոր մարզերում` 10 բնակավայրերում, դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված 50 մլն դրամ գումարը կբաշխվի՝ ըստ ներքոնշյալ բնակավայրերի. 

Մոդուլային կթահարմալիրներ 

  • ՀՀ Արագածոտնի  մարզի «Հացաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Գեղարքունիքի մարզի «Արփունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 
  • ՀՀ Լոռու մարզի «Բլագոդարնոյեի հիմնական դպրոց» ՊՈԱԿ 
  • ՀՀ Կոտայքի մարզի «Նուռնուսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 
  • ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 
  • ՀՀ Վայոց ձորի մարզի «Գողթանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ 
  • ՀՀ Տավուշի մարզի «Գոշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 

Մոդուլային դպրոցներ

  • ՀՀ Արարատի մարզի «Նիզամիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Արմավիրի մարզի «Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Տավուշի մարզի «Նավուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Ցանկում ներառված դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով տվյալ դպրոցի բնակավայրում միակը լինելու, մինչև 100 աշակերտ ունենալու սկզբունքը: Առաջնային պայման է եղել սեյսմակայունության խնդիրը. նախապատվությունը տրվել է այն դպրոցներին, որոնց շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չի համարվել: Մյուս կարևոր պայմանը մոդուլային շենքի տեղակայման համար համապատասխան հողատարածքի առկայությունն է:

Նախադպրոցական կրթության կազմակերպման խնդիր ունեցող բնակավայրերում որոշվել է կառուցել մոդուլային կրթահամալիրներ։ Որոշմամբ նախատեսվում է նաև 160 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ Տավուշի մարզի «Դովեղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկի համար: 

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականն իրականացնել 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության հիմնանորոգում, վերանորոգում և կառուցում»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter