HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում հայտնաբերվել է ականանետի ական

Հուլիսի 21-ին, ժամը 18։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում քաղաքացիները հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են հրետանու արկ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Սակրավորներն ականանետի ականը տեղափոխել են անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter