HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Մինսկի Ժամացույցների գործարանի ղեկավարության ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է Մինսկի Ժամացույցների գործարանի տնօրինության ներկայացուցիչներին: 

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում գործարանի կառավարման խորհրդի անդամներ Ազատ Մարգարյանն ու Ռաֆիկ Սարգսյանը շնորհակալություն են հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության համար և քննարկել են հայաստանյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է համագործակցության կայացմանը միտված գործունեությունը և վստահեցրել, որ հնարավորինս կաջակցի սերտ փոխգործակցության զարգացմանը:

Հյուրերը նախագահին են ներկայացրել Ժամացույցների գործարանի նոր նախագիծը, որով մեկնարկում է Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների մոտիվներով ժամացույցների արտադրությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել արդյունավետ շփումները շարունակելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter