
Հրավիրել են ասուլիս՝ «Բազմազանության երթի» վերաբերյալ
Մայիսի 21-ին Մշակութային բազմազանության համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում կազմակերպվել էր երթ «Բազմազանություն», որի նպատակն էր ցույց տալ Հայաստանում առկա մշակութային, ազգային, քաղաքացիական, մարդկային բազմազանությունը:
Սակայն երթի մասնակիցների վրա հարձակվել է էքստրեմիստական խմբավորում, որը ահաբեկում, հարձակվում և սպառնում էին երթի մասնակիցներին:
Այս միջադեպի իրավական և հասարակական գնահատականի վերաբերյալ մամլո ասուլիս են հրավիրում իրավապաշտպաններ` Միքայել Դանիելյանը – Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, Նատալյա Մարտիրոսյան – Հելսինկյան քաղացիական ասամբլեայի հայկական կոմիտեի նախագահ, Զարուհի Փոստանջյանը - ԱԺ պատգամավոր, Մարինե Պետրոսյան- գրող, Հովհաննես Մադոյան – Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ, Գոհար Շահնազարյան – Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ, Գյուլնարա Շահինյան – ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, Ժողովրդվարությունը այսօր ՀԿ:
Մամլո ասուլիսը տեղի է ունենալու ժամը 11:00-ին, «Նովոստի Արմենիա» մամլո կենտրոնում, հասցե` Վարդանանց 7: Այս մասին հայտնում են այսօրվա երթի կազմակերպիչները:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել