Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 29-ամյա երիտասարդի դիակը
Ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի 21-ին՝ ժամը 20.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի չգործող ռեստորանում հայտնաբերվել է դիակ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հայտնաբերվածը մայիսի 21-ից, որպես անհետ կորած որոնվող, 29-ամյա Էդուարդ Շխյանի դիակն է:
Նշանակվել է ԴԲՓ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել