
10 մլն դրամ աջակցություն՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի նոր բեմադրության համար
Այս տարի Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս մշակութային նոր նախաձեռնությամբ. 2022 թվականի ընթացքում, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մասնակցության պայմանով, համայնքը կստանձնի 2 նոր՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնում, բեմադրվող ներկայացումների հովանավորությունը:
Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է, որ ծրագիրը կդառնա շարունակական, և Երևան քաղաքի բյուջեում 2023 թվականից կնախատեսվեն համապատասխան միջոցներ՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնում նոր բեմադրության իրականացման աջակցության համար:
Այս տարի, նշված ծրագրի շրջանակում, յուրաքանչյուր բեմադրության համար 5 մլն դրամի չափով աջակցություն կցուցաբերվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին և Գորիսի պետական դրամատիկական թատրոնին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել