HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը՝ գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Մտքեր են փոխանակվել ոլորտում արդյունավետության բարձրացման, արժեշղթաների զարգացման ու պարենային անվտանգության ապահովման վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև արտահանման շուկաների ընդլայնմանը։

Քննարկվել են նաև մրցունակ և կլիմակայուն գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավոր եզրերը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter