«Չորրորդ ինքնիշխանություն». կարևորագույն որոշումներ են կայացրել
Երեկ՝ երեկոյան, ՀՅԴ Գերագույն մարմինը Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ «դռնփակ» նիստ է անցկացրել, որի ընթացքում հին ընկերները մի շարք կարևորագույն որոշումներ են ընդունել:
Նախ և առաջ, հրատապ կերպով լուծվել է նախագահականի «մարդ» համարվող, «Կարկոմավտո» ընկերության Կարեն Շահմուրադյանին ՀՅԴ-ին «ադապտացնելու» հարցը, երկրորդ՝ որոշվել է գործարար Հրանտ Վարդանյանի մերձավորներից մեկի՝ «Գրանդ Հոլդինգ» ընկերության տնօրեն Արմեն Բաբայանի հերթը առաջ գցել ՀՅԴ ցուցակում ու նրան ևս մանդատի տեր դարձնել, և երրորդ վիճահարույց հարցն էլ վերաբերել է կառավարության հետ մշտապես «մենամարտած» Արծվիկ Մինասյանին, որին խորհրդարան վերադարձնելու որոշումը այնքան էլ դուր չի եկել դաշնակցական Աղվան Վարդանյանին:
«ՉԻ» տեղեկություններով՝ Մինասյանին խորհրդարանում ուզում է տեսնել Դաշնակցության ներսում գլխավոր խաղացող Հրանտ Մարգարյանը՝ համոզմունք ունենալով, որ Մինասյանը առաջիկայում էլ կարող է առճակատման գնալ նոր ձևավորվող կառավարության հետ: Իսկ թե առանց այդ գործի էլ ո՞ւմ պետք կգա Դաշնակցությունը, դժվար է ասել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել