HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, քիչ առաջ որոշեց գրավով ազատ արձակել «Ազատագրում» շարժման ղեկավար, բլոգեր Միքայել Բադալյանին, ով մեղադրվում է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ: Բադալյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանը գրավի չափ է սահմանել 6 մլն դրամը:

Նշենք, որ Միքայել Բադալյանի պաշտաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը այսօր ավելի վաղ հայտնել էին, որ Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նրա մոտ ներքին արունահոսություն է սկսվել, նախաինսուլտային վիճակ, տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց: Պայմանավորված Բադալյանի առողջական վիճակով՝ պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ Բադալյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ, որը այսօր մակագրվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանին: Խափանման միջոցի հարցի քննությունը սկսվել էր այսօր, ժամը 22:00-ին:

Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է ապրիլի 11-ին Բադալյանի տելեգրամյան ալիքով տարածված մի գրառման, որում վերջինս նշում է, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր Հայաստանի տարածքում։  Գրառմամբ ասվում է, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «փորձում է խափանել ապրիլի 19-ին Մոսկվա ուղևորությունը»։

Ըստ բլոգերի՝ Փաշինյանը դա ուզում է անել Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծելով, որի համար «կօգտագործվի ահաբեկչական «Սասնա Ծռեր» կազմակերպությունը, որը միգուցե Հայաստանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ կատարի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter