HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անոմալ շոգեր Եվրոպայում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հունիսին և հուլիսին տաք ջերմային ալիքները Եվրոպայի որոշ հատվածներում առաջացրել են անտառային հրդեհներ, տարհանումներ, աննախադեպ շոգը նույնիսկ մահվան դեպքերի պատճառ է դարձել:

Հունիսին 40–43°C (104–109 °F) ջերմաստիճան է գրանցվել Եվրոպայի որոշ մասերում, առավել ակնհայտ ջերմաստիճանային անոմալիաներով աչքի է ընկել Ֆրանսիան, որտեղ մի քանի ռեկորդներ են գրանցվել։

Երկրորդ ջերմային ալիքը վրա է հասել հուլիսի կեսերին՝ տարածվելով մինչև Միացյալ Թագավորություն, որտեղ պատմության մեջ առաջին անգամ գրանցվեց 40°C-ը (104°F) գերազանցող ջերմաստիճաններ։

Կլիմայագետները ջերմային ալիքի ինտենսիվությունը պայմանավորում են կլիմայի գլոբալ փոփոխությամբ։

Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 47°C (116.6°F), գրանցվել է հուլիսի 14-ին Պորտուգալիայի Պինհաո քաղաքում։

Գերմանիայի հյուսիսում գտնվող Համբուրգ քաղաքում ջերմաստիճանը պատմության ընթացքում առաջին անգամ գերազանցել է 40°C-ը:

Ֆրանսիայում 1949 թվականի ջերմաստիճանային ռեկորդը գերազանցվել է 4.1°C-ով և սահմանելով նոր ռեկորդ՝ 39.3°C։

Մեծ Բրիտանիայում գրանցվել է նոր ջերմաստիճանային ռեկորդ 40.3°C (104.5°F)` Քոնինքսբի բնակավայրում։

Շոտլանդիայում հուլիսի 19-ին գրանցվել է պատմության մեջ ամենատաք օրը՝ 21.3°C։

Անդորրան սահմանել է հուլիսյան շոգի նոր ռեկորդ՝ 38.7°C (101.7°F), այս ջերմային ֆոնը պահպանվել է երեք օր անընդմեջ։ Իսպանական Պիրենեյներում՝ ծովի մակարդակից գրեթե 1100մ բարձրության վրա գրանցվել է 42°C։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter