HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Գ. Սանոսյանը նախագահին է ներկայացրել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ընթացիկ դրությունը՝ մասնավորապես Սյունիքի մարզի ճանապարհահատվածում ներկայումս տարվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում Գնել Սանոսյանը նախագահ Խաչատուրյանին տեղեկացրել է  Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքների ավարտի վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ատոմակայանի կառուցման շուրջ առկա հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter