HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանն ընդունել է սփյուռքյան «Փարոս» հիմնադրամի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 23-ին ընդունել է սփյուռքյան «Փարոս» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է պետնախարարի մամուլի ծառայությունը։

Պետական նախարարը կարևորել է հիմնադրամի կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացրած աշխատանքները և նշել. 

«Պետության և բարեգործական կազմակերպությունների միջև ներդաշնակ փոխգործակցությունն առաջնահերթորեն պայմանավորում եմ կարիքների գնահատման և առավել ուղղորդված ու թիրախային գործունեություն ծավալելու մեջ: Կառավարությունը այս առումով վճռական է տրամադրված և պատրաստ է արդյունավետ համագործակցություն ունենալ»:

Իր հերթին Փիթեր Աբաջյանը շնորհակալություն է հայտնել Ա.Բեգլարյանին ջերմ ընդունելության համար, ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ուղղությունները, որոնք միտված են  պատերազմի հետևանքների հաղթահարմանն ու կենսական նշանակության այլ հարցերի լուծմանը: 

Հանդիպման վերջում կողմերը մտքեր են փոխանակել համայնքներում կարողությունների հզորացման, կրթության և զբաղվածության վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter