HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ուղերձում ասվում է:

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր քաղաքական և մասնագիտական փորձառությունը կծառայի Ուզբեկստանի բարգավաճմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուզբեկական հարաբերություններն առավել կընդլայնենք և կամրապնդենք՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter