HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ 

«Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Մարզերում հուլիսի 27-ին, 30-ին, 31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-21մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ»,- նշված է գրառան մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter