HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ազգային ժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում:

«ԱԺ փոխնախագահն արժեւորել է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված մեր երկրի ընթացիկ բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրման համար:

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter