HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պետն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների կոորդինացիոն Բյուրոյի տնօրենին

Հուլիսի 26-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի տնօրեն, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոնովալովին։

Ոստիկանությունը հայտնում է, որ ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը կարևորել է ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարությունների ամուր համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ։ Նա մատնանշեց նաև կոորդինացիոն Բյուրոյի աշխատանքը, ինչի շնորհիվ փոխգործակցությունն իրավապահ կառույցների միջև ավելի է զարգանում։

«Օլեգ Կոնովալովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ անդրադարձել է Բյուրոյի կատարած աշխատանքներին և անելիքներին։

Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ ոստիկանության պետը ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահն է, Օլեգ Կոնովալովը Վահե Ղազարյանին ներկայացրել է առաջիկայում կայանալիք խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, փաստաթղթերի շրջանակն ու քննարկվելիք հարցերի մանրամասներ։

Կողմերը խոսել են նաև համագործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման, հետախուզվողների հայտնաբերման մասին և քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter