
Առաջարկում է սահմանել hանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգը
Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկում է սահմանել hանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգը։ Համապատասխան նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախատեսվում է կարգավորել հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հաշվառված և առողջական վիճակի պատճառներով Հաստատություն չհաճախող, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսումնառությունը տնային, հիվանդանոցային, մանկատնային պայմաններում իրականացնելու վերաբերյալ իրավահարաբերությունները։
Տնային ուսուցումն, առաջարկվում է, որ պետք է իրականացնի այն հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը։ Կարող է իրականացվել հեռավար ձեւով։
Տնային ուսուցման համար պետք է սովորողի մոտ առկա լինի Կառավարության կողմից սահմանված հիվանդություններ։ Տնային ուսուցման կազմակերպման համար հիմք են հանդիսանում բժշկական հաստատության տված եզրակացությունը և սովորողի ծնողի դիմումը։
Տնային ուսուցում կազմակերպելու համար պայմանագիրը կնքվում է առավելագույնը 2 տարի ժամկետով և կարող է երկարացվել միայն Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման և բժշկական հաստատության եզրակացության հիման վրա։
Ուսուցումն իրականացվելու է սովորողի, ծնողի, ուսուցչի եւ մանկավարժական աշխատողի կողմից։ Տնային պայմաններում սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցությունն իրականացվում է Հաստատության և Հաստատությանը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության թիմի մասնագետների կողմից՝ համաձայն ԱՈՒՊ-ի։
Տնային ուսուցումը կազմակերպվում է ծնողի կողմից փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Սովորողի տնային ուսուցման վաղաժամկետ դադարեցումը հնարավոր կլինի սովորողի ծնողի նախաձեռնությամբ` բժշկական եզրակացության և դիմումի հիման վրա:
Ուսուցման ընթացքում սովորողը կարող է օգտվել ուսհաստատության գրադարանային ֆոնից, հաստատությունը հեռավար ուսուցման դեպքում պետք է ապահովի հեռավար ուսուցման տեխնոլոգիական լուծումներով։
Հաստատության կողմից կազմվելու է դասերի ժամանակացույց, ընտրվելու և օգտագործում է սովորողի ուսումնառության և զարգացման առանձնահատկություններին համապատասխան ուսուցման մեթոդներ ու միջոցներ։
Ծնողը եւս կարեւոր դերակատարում ունի, նա պետք է ապահովի սովորողի ուսումնառության և մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրման կազմակերպումը տնային պայմաններում։ Ապահովի չափահաս անդամի ներկայություն դասապրոեցսին։ Հետեւողական լինի տնային աշխատանքների կատարման հարցում եւ ուսուցիչներին տեղեկացնի դասերը չեղարկելու անհրաժեշտության մասին։
Տնային ուսուցումը կազմակերպվելու է պետական միջոցներով՝ հաստատության ֆինանսական միջոցների հաշվին, ուսուցիչները վարձատրվելու են ժամավճարով։
Մեկնաբանել