HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«ՔԿՀ-ներում հիվանդներին ժամկետանց դեղորայք տրամադրելը պատկերացումից վեր է»․ քննարկում

Հայաստանի ՔԿՀ-ներում մոտ 2300 ազատազրկված կա, 676 անձ է տառապում խռոնիկ հիվանդություններով։

Այս մասին Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկմանը հայտնեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը։

Նրա խոսքով՝ ամենից շատ հանդիպող հիվանդությունները սրտանոթային հիվանդություններն ու աղեստամոքսային տրակտի հիվանդություններն են։

Անձը ՔԿՀ մուտք գործելու առաջին պահին անցնում է հետազոտություն։ Բուժզննությունը աշխատանքային ժամերին իրականացվում է ստորաբաժանման բժշկի կողմից, իսկ ոչ աշխատանքային ժամերին՝ բուժքրոջ։

ՔԿՀ մուտք գործելուց հետո արագ թեստավորում են անցկացնում իմանալու՝ ինչ վարակներով են տառապում ՔԿՀ եկածները։

Եթե առկա չէ հիվանդիության մասին էպիկրիզ, և անձը ասում է, որ նման հիվանդություն ունի, ապա անցնում է բուժզննում, նա կարող է ընտրել նաև հիվանդանոցն ու բժշկին, բայց արդեն բուժզննություն կանցնի իր միջոցների հաշվին։ 

Այն հարցին, թե կան մարդիկ, որոնք ՔԿՀ են մուտք գործում առողջ, սակայն դուրս գալիս մի շարք հիվանդություններվ, ո՞րն է պատճառը։ Նաիրա Բաբայանը պատասխանեց, որ միջավայրը, նյարդային վիճակը, կարող են բերել մի շարք հիվանդությունների զարգացման, սակայն որպես բժիշկ այն կանխարգելել հնարավոր չէ։

ՔԿՀ-ի կողմից պարտադիր միջոցառումների շարքում ներառված է զննություն, որը կատարվում է տարին 1 անգամ, այն ներառում է բժշկի օբյեկտիվ զննություն, որովայնի սոնոգրաֆիկ հետազոտություն, անալիզների հետազոտություններ՝ կցագրված պոլիկլինիկաների հետ համագործակցության արդյունքում։ Եթե նկատվում է խնդիր, կազմակերպվում է լրացուցիչ հետազոտություն։ Սա կախված չէ անձի դիմելիությունով, այն պարտադիր է բոլորի համար։

Ինքնավնասումներ, հացադուլներ իրականացրած անձի նկատմամբ իրականացվող աշխատանքների մասին նշեց, որ բացի հոգեբանական աշխատանքներից, ՔԿՀ-ի բուժանձնակազմն ուշադրության կենտրոնում է պահում հացադուլավորին։ Վիճակի վատանալու պարագայում առաջարկվում է սնուցման տարբերակով բուժօգնություն, որից հետո հացադուլավորն ինքն է որոշում՝ ընդունել, թե հրաժարվել։

Այն դիտարկմանը, որ ՄԻՊ-ն արձանագրել է ՔԿՀ-ում ժամկետանց դեղերի առկայություն, պատասխանեց։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ ժամկետանց դեղամիջոցներ մեր դեղապահեստում չունենք, հիմնարկների բուժսպասարկման բաժիններ չի հասնում, ՔԿՀ-ներում հիվանդներին ժամկետանց դեղորայք տրամադրելը պատկերացումից վեր է»,- ասաց Նաիրա Բաբայանը։ Հավելեց, որ կարող է լինել դեպք, երբ հիվանդին տրամադրել են ժամկետի մեջ դեղեր, սակայն նա չի ընդունել և վեց ամիս հետո դրանք արդեն ժամկետանց են դարձել։

Նշեց, որ ՔԿՀ-ներին տրամադրվում է 442 անուն դեղամիջոց, որոնցով իրականացվում է ազատազրկված անձանց բուժումը։

Նրա խոսքով՝ մեծ է թիվ են կազմում այն ազատազրկվածները, որոնք մինչև ՔԿՀ գալը ունեցել են առողջական լուրջ խնդիրներ։

Հիվանդություն ունեցողների շարքում ամենամեծ թիվ ունեն Հեպատիտ Ց ունեցողները, մոտ 313-320 անձ, քանակն անընդհատ փոխվում է, չնայած բուժումները շարունակվում են։

Նրա խոսքով՝ նպատակ ունեն մինչև 2025 թիվը այս հիվանդությամբ անձ ՔԿՀ-ում չունենալ։

Բուժանձնակազմի քանակի մասին խոսելով՝ նշեց, որ կա կտրուկ թվաքանակի աճ, նախարարությունը թույլատրել է ավելացնել հաստիքները։ «Օրինակ՝ Արմավիրում նախկինում կար 1 բժիշկ 1 բուժակ, իսկ հիմա ամեն մասնաճյուղում կա 1 բուժակ ու 1 բժիշկ, հերթապահ բուժքույրերի քանակը ևս ավելացել է»,- ասաց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։ 

Հանդիպման վերջում հավելեց, որ ազատազրկված որևէ անձի չեն դիտարկում որպես ազատազրկվածի, չեն դիտարկում քրեական հոդվածը, որով եկել է ՔԿՀ, չեն դիտարկում քաղաքական դիրքորոշումը, այլ միայն հիվանդության գանգատները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter