HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևան-Գավառ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա զոհ

Հուլիսի 27-ին, ժամը 21։46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2110» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ-2110» ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ներսում:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter