
Հայաստանից երեք արվեստագետ կմեկնեն Բրյուսել՝ ստեղծարար կացության համար
Երեք հայ արվեստագետ մեկամսյա ստեղծարար կացություն կանցկացնեն Եվրոպայի սրտում գտնվող հեղինակավոր Վիլա Էմպենում
Ստեղծարար կացության արվեստագետներն են՝ գեղարվեստական ղեկավար և անիմատոր Տիգրան Առաքելյանը, նկարիչ Գայանե Ավետիսյանը և գրող Աննա Դավթյանը։ 2022 թվականի օգոստոսին և սեպտեմբերին այս երեք հայ արվեստագետները կմեկնեն Վիլա Էմպեն՝ զարգացնելու իրենց նորագույն ստեղծարար նախագծերը, կապեր հաստատելու աշխարհի տարբեր ծայրերից ժամանած արվեստագետների հետ, համագործակցելու իրենց եվրոպացի գործընկերների հետ, ուսումնասիրելու Բելգիան և նրա բուռն արվեստի տեսարանը և ժամանակակից հայ արվեստն ու մշակույթը ներկայացնել եվրոպական հարթակում։
«Մենք ուրախ ենք աջակցելու այս վառ հայ արվեստագետներին և անհամբեր սպասում ենք նրանց նոր ստեղծագործություններին և համագործակցություններին իրենց եվրոպական գործընկերների հետ», - ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։
Այժմ պատմական չորրորդ ժամկետում, East-West Residency-ն Creative Armenia-ի և Պողոսյան հիմնադրամի համագործակցությունն է։ Իր տեսակի մեջ առաջինը Հայաստանում՝ ստեղծարար կացությունը աջակցել է բազմաթիվ անվանի հայ արվեստագետների, այդ թվում՝ գեղարվեստական ղեկավար և գեղագիր Ռուբեն Մալայանին, արվեստի պատմաբան և համադրող Վիգեն Գալստյանին, կինոռեժիսոր և պրոդյուսեր Օֆելյա Հարությունյանին, պարուհի և պարուսույց Ռիմա Պիպոյանին և գրող և համադրող Տիգրան Ամիրյանին կյանքի կոչելու իրենց ստեղծարար նոր նախաձեռնությունները:
«Մենք հպարտ ենք այս համագործակցությամբ և այս ծրագրի միջոցով մեր կապը Հայաստանի հետ ամրապնդմամբ; Հիմնադրամի դռները բաց են ավելի քան մեկ տասնամյակ։ Հայ առաջատար արվեստագետներին հյուրընկալելը խոսում է կացության շրջանակներում տեղի ունեցող մշակութային փոխանակումների բազմազանության մասին», - ասաց Պողոսյան հիմնադրամի գլխավոր տնօրեն Լումա Սալամեն։
Կացության արվեստագետների և ծրագրի մասին ավելին կարող եք իմանալ creativearmenia.org/residency կայքում։
East-West Residency-ն Creative Armenia-ի և Պողոսյան հիմնադրամի համագործակցությունն է, որի մեկնարկը տրվել է 2018թ.-ին։ Creative Armenia-ն համաշխարհային արվեստի հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում և խթանում է նորարար արվեստագետների արվեստը։ Պողոսյան հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին Ռոբերտ Պողոսյանի և նրա երկու որդիների՝ Ժանի և Ալբերտի կողմից՝ զարգացմանը և կրթությանը նպաստելու հիմնական նպատակով։
Մեկնաբանել