34-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ նռնակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով
Կապան քաղաքի 29-ամյա բնակիչն ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել 34-ամյա համաքաղաքացուն, ինչից վիրավորված՝ վերջինս նռնակ է պայթեցրել Երևան-Մեղրի ավտոճանապարհի երթևեկելի մասում: Այնուհետև 29-ամյա տղամարդը ծեծել է 34-ամյա համաքաղաքացուն: Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 00:50-ին։
«Նույն օրը Կապան քաղաքի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է և ներկայացվել վարույթ նախաձեռնող մարմնին»,- հայտնում է Քննչական կոմիտեն, որի Սյունիքի մարզային քննչական վարչությունում վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են նռնակի դետալներ, արնանման հետքեր և հագուստ: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել